National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.12.2010
ԱԺ նախագահը շնորհավորեց խորհրդարանի աշխատակազմին
1 / 4

Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 29-ին ընդունելության էր հրավիրել ԱԺ պատգամավորներին եւ  աշխատակազմին:

Շնորհավորելով ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին գալիք տոների կապակցությամբ` Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին, ԱԺ աշխատակազմին համատեղ աշխատանքի համար` համոզմունք հայտնելով, որ 2010 թվականին  յուրաքանչյուրի եւ բոլորի միասնական ջանքերի շնորհիվ խորհրդարանական աշխատանքում արձանագրվեց դրական տեղաշարժ: Այս համատեքստում ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ ԱԺ աշխատակազմը ունի ավելի մեծ ներուժ եւ հնարավորություն` գալիք տարում ԱԺ աշխատանքի արդյունավետությունը ավելի բարձրացնելու: «2011 թ. մեր բոլորի համար թող լինի հաջողության տարի, ամենակարեւորը` մեր սիրելի հայրենիքի համար թող լինի խաղաղության տարի, Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Արցախի, Սփյուռքի մեր հայրենակիցների համար` նոր ձեռքբերումների տարի: Ուզում եմ բոլորիդ մաղթել հաջողություն, երջանկություն, բարեկեցություն: Ես` որպես ԱԺ նախագահ, եւ ԱԺ-ն` որպես օրենսդիր բարձրագույն մարմին, ամեն ինչ պետք է անենք, որ Ազգային ժողովում ընդունված օրենքները նպաստեն մեր պետության, մեր ժողովրդի շահերին: Շնորհավորելով բոլորիդ` ցանկանում եմ, որ 2011 թվականին բոլորիդ իղձերը իրականանան»,- ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am